Հետևեք մեզ։

Կովկասյան տարածաշրջանում պատերազմը շարունակելու համար արդարացումներ չկան․ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

17:35, 07 հոկտեմբեր 2023
Կովկասյան տարածաշրջանում պատերազմը շարունակելու համար արդարացումներ չկան․ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Կովկասյան տարածաշրջանում պատերազմը շարունակելու համար արդարացումներ չկան։

Այս մասին ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին՝ Ազգային պաշտպանության համալսարանում ունեցած ելույթի ժամանակ՝ մեկնաբանելով Իրանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

 

Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին (Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի գործողություններից հետո - խմբ.), նա հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները ներկայացնում են «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնում իր ողջ տարածքում»։ Նա հավելել է, որ «իհարկե, այս բոլոր հողերում ազգային փոքրամասնությունները պետք է ապրեն խաղաղ՝ ունենալով հավասար իրավունքներ մյուս քաղաքացիների հետ»։

 

Բարձրաստիճան զինվորականը նշել է, որ հարգում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և Թեհրանի համար կարևոր է այդ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը։