Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջարկել է ժամանակավորապես չեղարկել Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունները, որը նախատեսված է 2024 թվականին։ Նա որպես պատճառ է նշել հատուկ գործողությանները, կամ, առաջարկել է, ընտրություններն անցկացնել մեկ թեկնածուով՝ միայն Վլադիմիր Պուտինի մասնակցութամբ, հայտնում է РИА Новости-ին։ Այս մասին Կադիրովը հայտարարել է Գրոզնիի կենտրոնում տեղի ունեցած լայնածավալ ֆլեշմոբի ժամանակ։ Ֆլեշմոբը կհամընկնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան 71-րդ տարեդարձի հետ։ Իշխանությունների տվյալներով՝ դրան մասնակցել է մինչև 25 հազար մարդ։
Կադիրովն առաջարկում է ՌԴ-ում չեղարկել 2024-ի նախագահական ընտրությունները կամ միակ թեկնածուն լինի Պուտինը
17:46, 07 հոկտեմբեր 2023