Հետևեք մեզ։

Միացյալ Նահանգները կանգնած է Իսրայելի կողքին․ Բայդենը՝ Նեթանյահուին

21:06, 07 հոկտեմբեր 2023
Միացյալ Նահանգները կանգնած է Իսրայելի կողքին․ Բայդենը՝ Նեթանյահուին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել Գազայի հատվածից Իսրայելի տարածքի զանգվածային գնդակոծության վերաբերյալ։ Զրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը հայտարարել է Պաղեստինի անկլավում երկարաժամկետ ռազմական գործողության անհրաժեշտության մասին, հաղորդում է հրեական պետության կառավարության մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, զանգահարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուին և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կանգնած է Իսրայելի կողքին և լիովին աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին։ Վարչապետ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Բայդենին անվերապահ աջակցության համար և հայտնել, որ անհրաժեշտ է ուժեղ և կայուն արշավ  Գազայի հատվածում , որում Իսրայելը կհաղթի», - ասվում է հայտարարության մեջ։