Իրանի Մեջլիսի անդամները շաբաթ կեսօրին աջակցել են Իսրայելի դեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողությանը, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
Դրան հաջորդել է Իրանի մայրաքաղաում զանգվածային ակցիաները՝ հաջակցություն ՀԱՄԱՍ-ի։
Նշենք, որ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով արդեն 150 իսրայելցի է զոհվել, առնվազն 1000-ը վիրավորվել են, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին, փոխանցում է BBC-ն։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 198 պաղեստինցի է սպանվել Գազայի հատվածում Իսրայելի հետ ռազմական էսկալացիայի սկսվելուց հետո։Վիրավորների թիվը հասել է 1610-ի, փոխանցում է Times of Israel-ը։