Հոկտեմբերի 7-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր։
Ալիևը նշել է, որ Գրանադայում առանց Ադրբեջանի մասնակցության քառակողմ հռչակագրում Ադրբեջանի անունը ներառելը ճիշտ մոտեցում չէ։
Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայի հանդիպմանը՝ Ֆրանսիայի հայտնի դիրքորոշման պատճառով և եթե տարածաշրջանում որևէ նոր հակամարտություն լինի, դրա պատճառը Ֆրանսիան է լինելու։
Իլհամ Ալիևն ասել է, թե «Ադրբեջանի 8 գյուղեր դեռ գտնվում են Հայաստանի օկուպացիայի տակ»։
Շառլ Միշելն իր հերթին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։