Հետևեք մեզ։

Աբովյանում 20-ամյա երիտասարդ է կորել

23:07, 07 հոկտեմբեր 2023
Աբովյանում 20-ամյա երիտասարդ է կորել

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 20-ամյա Նորիկ Բեգունցը, որը հոկտեմբերի 4-ին դուրս է եկել Աբովյան քաղաքի Բարեկամության փողոցի շենքերից մեկի բնակարանից և չի վերադարձել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նորիկ Բեգունցն ունի հաղորդակցվեու հետ խնդիրներ։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Կոտայքի բաժին։

Զանգահարել 1-02 հեռախոսահամարով։