Դատապարտում եմ Իսրայել պետության և Իսրայելի քաղաքացիների դեմ իրականացված ահաբեկչությունը,- այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնում Իսրայելի պետության կառավարությանն ու ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։
«Ես դատապարտում եմ Իսրայելի պետության և Իսրայելի քաղաքացիների վրա իրականացված ահաբեկչությունը, սպանությունը և բազմաթիվ մարդկանց լուրջ վնասվածքները։ Ես անկեղծորեն ցավակցում եմ Իսրայելի պետության կառավարությանն ու ժողովրդին, իսկ բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- սոցցանցում գրում է Իրակլի Ղարիբաշվիլին։