Իսրայելական բանակը կօգտագործի իր ողջ ներուժը Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպությանը ոչնչացնելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ազգին ուղղված հեռուստաուղերձում։
«Ամբողջ կառավարությունը աջակցում է իմ որոշմանը: Իսրայելի պաշտպանության բանակն անմիջապես կօգտագործի իր ողջ ուժը ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու համար: Մենք մեծ հզորությամբ վրեժխնդիր կլինենք Իսրայելի համար այս մութ օրվա համար», - ասել է նա: