Այսօր առավոտից ես մշտական կապի մեջ եմ մեր դիվանագետների հետ։ Իսրայելի վրա իրականացված ահաբեկչության և Իսրայելում մեր քաղաքացիներին սպառնացող վտանգի պատճառով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը կից ստեղծվել է օպերատիվ շտաբ։
Այս մասին տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
«Այս պահի դրությամբ Ուկրաինայի մեկ քաղաքացու հնարավոր մահվան մասին տեղեկությունը ճշտվում է, մեր երկու քաղաքացիների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Խնդրում եմ հարգելի ուկրաինացիներ, եթե դուք հիմա Իսրայելում եք, հնարավորինս զգույշ եղեք։ Հետևեք անվտանգության ուժերի հրահանգներին և հոգ տարեք ձեր և ձեր շրջապատի մասին: Եթե ինչ-որ բանի կարիք ունեք, խնդրում ենք կապ հաստատել մեր դեսպանատան հետ՝ ձեզ հասանելի ցանկացած եղանակով. Ուկրաինան կօգնի իր բոլոր մարդկանց, անկախ ամեն ինչից: Այսօրվա ահաբեկչությունը Իսրայելի վրա մանրակրկիտ նախապատրաստված էր, և ամբողջ աշխարհը հասկանում է, թե ահաբեկչության որ հովանավորները կարող էին խրախուսել և կազմակերպել այդ հարձակումը։ Իսրայելը բոլոր իրավունքներն ունի պաշտպանվելու ահաբեկչությունից։ Թող մարդկային կյանքի արժեքը և ահաբեկչության անհանդուրժողականությունը լինեն այն սկզբունքները, որոնք վերջնականապես կմիավորեն ողջ աշխարհը»։