Red Wings-ը ժամանակավորապես կրճատում է չվերթները դեպի Ռուսաստան և Իսրայել, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հաշվի առնելով դեպի Իսրայել չվերթենրի շրջանակներում անվտանգության ռիսկերի ի հայտ գալը և հաշվի առնելով ուղևորների անվտանգության ապահովման ամենաբարձր առաջնահերթությունը՝ Red Wings Airlines-ը հայտարարում է Ռուսաստանի Դաշնության տարածքից դեպի Իսրայել չվերթների ծրագրի ժամանակավոր կրճատման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այս պահին սահմանափակումները տարածվում են Սոչիից Թել Ավիվ ավիաընկերության՝ WZ4311 համարով չվերթի վրա։ «Անվտանգության նկատառումներից ելնելով այն տեղափոխվում է ավելի ուշ ժամի (ոչ շուտ, քան տեղական ժամանակով ժամը 09:00 UTC/12:00): Հետադարձ թռիչքը Թել Ավիվ - Սոչի WZ4312 (հոկտեմբերի 8, 10:10) նույնպես հետաձգվում է »,- նշել են ընկերությունից։