Հետևեք մեզ։

Երևան-Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

00:39, 08 հոկտեմբեր 2023
Երևան-Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Այսօր Երևան-Թել Ավիվ և Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չվերթները հետաձգվել են։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանից։

Երևանից 6H 824 համարով դեպի Թել Ավիվ չվերթը նախատեսված էր այսօր 1։25-ին, սակայն այն հետաձգվել է  և այս պահի տվյալներով կիրականացվի 4։30-ին։

Թել Ավիվից դեպի Երևան չվերթը՝ 6H 823 համարով, չվերթի վայրէջքը Երևանում նախատեսված էր 00։30-ին, սակայն, այս պահի տվյալով ինքնաթիռը Երևանում վայրէջք պետք է կատարի 03։30-ին։