Հետևեք մեզ։

Ալիևը մեկնել է Վրաստան

13:44, 08 հոկտեմբեր 2023
Ալիևը մեկնել է Վրաստան

Աշխատանքային այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի նախագհ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում է interpressnews.ge-ն։ 

Գործակալության տվյալներով՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում նրան  դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարիձեն և Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը։ 

Այցի շրջանակներում նախատեսված է Իրակլի Ղարիբաշվիլիի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որից հետո Վրաստանի վարչապետը և ԱՀ նախագահը հանդես կգան ԶԼՄ-ների համար համատեղ հայտարարություններով։