Աֆղանստանում շաբաթ օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 2 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 9 հազարը։ Իշխանությունների տվյալներով՝ վեց գյուղ ամբողջությամբ ավերվել է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ Աֆղանստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Աղետի էպիկենտրոնը եղել է Հերատ քաղաքից 42 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 272 հազար մարդ։ Էպիկենտրոնը եղել է 10 կմ խորության վրա։