Մոսկվայում մահացել է «Руки вверх» խմբի նախկին ստեղնահար Վլադիմիր Կապիրինը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունից։ «36-ամյա Վլադիմիր Կապիրինի մարմինը հոկտեմբերի 5-ին Էլնինսկայա փողոցում գտնվող իր բնակարանում հայտնաբերել է երաժշտի հայրը, նրա վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ մահվան ստույգ պատճառը պարզվում է։ Վլադիմիր Կապիրինը - ջազ դաշնակահար էր, տարբեր ջազ փառատոների և մրցույթների դափնեկիր, ծնվել էր 1987 թվականի մարտի 1-ին: