Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եկել է ժամանակը աշխատելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա։
«Մենք պետք է ակտիվորեն սկսենք աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վրա։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դրան, և այս կերպ մենք կստեղծենք քաղաքական միջավայր և իրավիճակ Հարավային Կովկասում, որտեղ կներկայացվի եռակողմ համագործակցությունը՝ մասնակցությամբ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի»,- ասել է Ալիևը Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։