Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին աջակցություն է հայտնել պաղեստինյան արմատական խմբավորումներին։ «Իրանն աջակցում է Պաղեստինի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքին։ Սիոնիստական ռեժիմն ինքն է պատասխանատու տարածաշրջանի ժողովրդին վտանգի ենթարկելու համար»:
Ռաիսին կոչ է արել մահմեդական երկրների իշխանություններին «անկեղծորեն աջակցել պաղեստինցի ժողովրդին»։ «Սիոնիստ թշնամիները պետք է հասկանան, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է, և այժմ նրանց համար ձեռնտու չէ պատերազմներ հրահրել»,- հավելել է Իրանի նախագահը։