Հետևեք մեզ։

Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովումը հնարավոր է միայն Պաղեստինի անկախությամբ. Էրդողան

20:32, 08 հոկտեմբեր 2023
Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովումը հնարավոր է միայն Պաղեստինի անկախությամբ. Էրդողան

Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովումը հնարավոր է միայն Պաղեստինի անկախությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Պաղեստինի անկախությամբ՝ նկատի ունենալով 1967 թվականի սահմաններով Պաղեստինի անկախ պետության ստեղծման մասին ՄԱԿ-ի 2012թ.  բանաձևը։

 

«Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության ապահովումը հնարավոր է միայն պաղեստինյան խնդրի վերջնական լուծմամբ: Կրակի հետ խաղալու կարիք չկա, Պաղեստինի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի և ճանաչման հիման վրա: Թուրքիան անհրաժեշտ դիվանագիտական ​​ջանքեր կգործադրի առճակատումը շուտափույթ դադարեցնելու և լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է Թուրքիայի նախագահը Ստամբուլում Ասորական Աստվածածին եկեղեցու վերակաբացման արարողության ժամանակ։