ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է ավերիչ երկրաշարժի հետևանքով: ՀՀ ԱԳՆ–ն այս հաղորդագրությունը հրապարակել է X–ի միկրոբլոգում։
«Մենք հույս ունենք, որ տուժածների ընտանիքներն ու հարազատները ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Աֆղանստանում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով կա 2000-ից ավելի զոհ, վիրավորների թիվը 9000 է։