Կիևում այսօր երեկոյան շուրջ 350 թվային գովազդային էկրանների վրա ցուցադրվել է Իսրայելի դրոշը։ Դա քաղաքային իշխանության կոչն է եղել գովազդայի միջոցներին տիրապետող անձանց։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ այդ կերպ ուկրաինացիներն իրենց աջակցություն են հայտնում իսրայելցիներին։
«Ի նշան ուկրաինացիների համերաշխության իսրայելցի ժողովրդի հետ, որն այսօր պայքարում է իր երկրի համար: Բարբարոսությունն ու դաժանությունը, օրենքների հանդեպ անհարգալից վերաբերմունքը պետք է վճռականորեն դադարեցվի»,- գրել է Վիտալի Կլիչկոն: