Մերձավոր Արևելքում արաբների և իսրայելցիների առճակատումը ձեռնտու է Մոսկվային։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի առաջնորդ Անդրեյ Դուդան:
Տեղի մամուլում նա ասել է, որ Իսրայելում պատերազմը կնվազեցնի Արևմուտքի ուշադրությունը ուկրաինական հակամարտության նկատմամբ։
«Իսրայելում պատերազմն անխուսափելիորեն հօգուտ Ռուսաստանի կխաղա, որը ցանկանում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ուկրաինայի հակամարտությունից»,- համոզված է Լեհաստանի նախագահը։
Լեհ առաջնորդը մտավախություն ունի, որ ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի առճակատումը անշուշտ արտագաղթողների նոր ալիք կառաջացնի դեպի Եվրամիություն։ Դուդան վստահ է, որ Մերձավոր Արևելքի միգրանտները «ծանրաբեռնում են Եվրոպային իրենց ներկայությամբ»։