Իսրայելը մտադիր չէ ՀԱՄԱՍ-ի հետ քննարկել խաղաղության հասնելու հարցը, խնդիրն այս շարժումը ոչնչացնելն է, ասել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։
«Այս վայրենիների հետ խոսելու դարաշրջանն ավարտվել է։ Եկել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական ենթակառուցվածքը ոչնչացնելու, այն ամբողջությամբ ջնջելու ժամանակը, որպեսզի նման սարսափները չկրկնվեն»,- ասել է նա։