Պակիստանի արտաքին գործերի նախարար Ջալիլ Աբբաս Ջիլանին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ջիլանին մասնակցելու է տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստին, որը Բաքուն կազմակերպել է Շուշիում։
Հավաքի շրջանակում Ջելանին երկկողմ հանդիպումներ կանցկացնի կազմակերպության երկրների նախարարների, այդ թվում ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ:
Կառույցի անդամներից են նաև Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը։