Իսրայելական ZAKA հասարակական կազմակերպության անդամները, որոնք զբաղվում են կամավոր փրկարարական աշխատանքներով, երկրի հարավում գտնվող կիբուց Ռեյմում հայտնաբերել են առնվազն 260 դի։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը՝ կազմակերպության ներկայացուցիչներին հղումով։
Նրանց խոսքով՝ բոլոր սպանվածները եղել են բացօթյա երաժշտական փառատոնում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման հարձակման պահին։ Հաղորդվում է, որ արմատականները գնդակահարել են միջոցառման բազմաթիվ մասնակիցների, զոհերի թիվը դեռ կարող է աճել։