Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսում օդային գործողություն է իրականացրել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։ Այս մասին քիչ առաջ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Գործողության արդյունքում ոչնչացվել են վեց օբյեկտներ, հիմնականում՝ ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող նավթահորեր և նավթի պահեստարաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։