ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Հայաստանը «շաբաթների ընթացքում» Ադրբեջանի կողմից ներխուժման է սպասում։ Այս մասին Բալայանը հայտնել է Brussels Signal-ի թղթակցի հետ հարցազրույցում։
Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիային կհետևի Ադրբեջանի կողմից հարձակումը հենց Հայաստանի վրա, հայտնել է Բալայանը։
Բալայանն ասել է, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները ոչինչ են։
«Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ասաց նա։
Այնուհետև բելգիական լրատվամիջոցը գրում է, որ այժմ Հայաստանը պնդում է, որ նախագահ Ալիևը մտադիր է հեռուն գնալ․ «հարցը «Զանգեզուրի միջանցքն» է, որը բուն Ադրբեջանը բաժանում է իր Նախիջևան անկլավից»։