ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը տեղեկացրել է, որ հրամայել է Ford ավիակիր հարվածային խմբավորմանը շարժվել Միջերկրական ծովի արևելյան հատված, որպեսզի պատրաստ լինի օգնել Իսրայելին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ford-ի հետ ԱՄՆ-ն ուղարկում է USS Normandy հածանավը, USS Thomas Hudner, USS Ramage, USS Carney և USS Roosevelt էսկադրոնային ականակիրները, ինչպես նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35, F-15, F-16 և A-10 կործանիչների էսկադրիլիաներ և այլն։