Իսրայելի վրա համատեղ հարձակման պլանը մշակվել է Իրանի կողմից և համաձայնեցվել ՀԱՄԱՍ-ի հետ 2023 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր, - The Wall Street Journal-ը։
Երբ ամեն ինչ պատրաստ է եղել, Թեհրանը կանաչ լույս է վառել օպերացիայի համար, պնդում է հրատարակությունը։
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում գործողությունը պլանավորվել է կողմերի միջև մի քանի հանդիպումների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Բեյրութում: Իրանցի սպաներն աշխատել են ՀԱՄԱՍ-ի հետ՝ ծովով, օդով և ցամաքով դեպի Իսրայել սողանցքներ գտնելու համար»,- նշում է հրատարակությունը: