Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայությունը պահանջված է, դա անհրաժեշտ կլինի նաև ապագայում։ Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Նրա խոսքով,առկախված է հարցն առ այն, որ ԼՂ-ում «մնացած ղարաբաղցիներն իրենց հանգիստ զգան»։
«Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից հեռացածներից ոմանք ինչ-որ փուլում որոշեն վերադառնալ։ Իսկ խաղաղապահների ներկայությունը հանգստության լրացուցիչ գործոն կլինի այս մարդկանց համար»,- ասել է նա՝ նշելով, որ «հարցը, թե ինչպիսին կարող է լինել այս զորախմբի հետագա ներկայությունը, կքննարկվի Մոսկվայի և Բաքվի միջև»:
«Լեռնային Ղարաբաղի հետագա զարգացման հետ կապված մի շարք շատ բարդ հարցեր նույնպես լուծվում են ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ», - ասել է փոխնախարարը։