Հետևեք մեզ։

Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է, այստեղ երկխոսության տեղ չեմ տեսնում. Գալուզինը հայտնել է՝ ՌԴ-ին չի փորձի շրջանցել «ՄՔԴ ապօրինի որոշումը»

11:50, 09 հոկտեմբեր 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է, այստեղ երկխոսության տեղ չեմ տեսնում. Գալուզինը հայտնել է՝ ՌԴ-ին չի փորձի շրջանցել «ՄՔԴ ապօրինի որոշումը»

Մոսկվան համարում է, որ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Ռուսաստանի ղեկավարի նկատմամբ կալանավորման օրդեր տրամադրելը «բացարձակապես անօրինական, անարդար, քաղաքականացված» քայլ է։ ՌԴ-ն չի փնտրի այս որոշումը շրջանցելու ուղիներ, երբ Հայաստանը վավերացնի Հռոմի ստատուտը։

Այս մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ով վերահսկում է ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները։

«Դուք մեջբերում եք հայկական կողմի առաջարկը, որ ՄՔԴ-ի բացարձակապես ապօրինի, անարդար, քաղաքականացված գործողությունների ֆոնին, որոնք արտահայտված են այսպես կոչված օրդերների տրամադրմամբ, մենք փնտրենք որոշ միջոցներ՝ պաշտպանվելու ապօրինի որոշումներից»,- ասել է նա՝ անդրադառնալով ՀՀ-ից ՌԴ-ին առաջարկին՝ կնքել առանձին երկկողմ համաձայնագիր կանոնադրության կիրառման վերաբերյալ։

«Այս համատեքստում մեր դաշնակից Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը մենք համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ։ Ես այստեղ երկխոսության տեղ չեմ տեսնում»,- հավելել է Գալուզինը։

Գալուզինի խոսքով՝ Մոսկվան հույս ուներ, որ Երեւանը զերծ կմնա կանոնադրության վավերացումից։ «ՄՔԴ-ի նույն կանոնները թույլ են տալիս, որ այն երկրների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ստորագրել Հռոմի ստատուտը, միանգամայն հնարավոր է դիմել այս դատարանի ծառայություններին՝ նույնիսկ առանց Հռոմի ստատուտը վավերացնելու: Այս պարադիգմում ես Հայաստանի առաջարկին լուրջ վերաբերվելու հնարավորություն չեմ տեսնում»,- պարզաբանել է Գալուզինը։

Նրա խոսքով, Մոսկվան և Երևանը խորհրդակցություններ են անցկացրել այս հարցի շուրջ, և ռուսական կողմը «որոշ առաջարկություններ է արել»։ «Բայց, ըստ երևույթին, կա՛մ Երևանը դեռ մտածում է նրանց մասին, կա՛մ որոշել է չընդունել»,- ասաց փոխնախարարը՝ չհստակեցնելով, թե ինչ է առաջարկել Մոսկվան Երևանին։