Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն։ Մենք դիտարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակում, արտգործնախարարների մակարդակով նման քննարկումներ անցկացնելու հնարավորությունը։
Ադրբեջանական կողմն արդեն տվել է իր սկզբունքային համաձայնությունը։ Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին ու կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,-ասել է Գալուզինը։