Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մարաթոնի նոր ռեկորդն է, որը սահմանել է քենիացի Քելվին Կիպտումը: Նա Չիկագոյում 42 կիլոմետր 195 մետրը տարածությունը վազել է 2 ժամ 35 վայրկյանում։ Ոչ վաղ անցյալում ինչ-որ մեկի կողմից այդ տարածությունը երկու ժամում անցնելու գաղափարը համարվում էր ոչ գիտական ֆանտաստիկա, սակայն այժմ այն իրականություն է, նշում է Guardian-ը։ Կիպտումը հայտնի է իր բացառիկ տոկունությամբ։ Նա մրցավազքի վերջին մի քանի հարյուր մետրն անցել է օդային համբույրներ ուղարկելով երկրպագուներին, իսկ հաղթելուց հետո նա խոստովանել է․ «Ես այնքան երջանիկ եմ: Ես գիտեի, որ մի օր կդառնամ համաշխարհային ռեկորդակիր»։
Ես գիտեի, որ մի օր կդառնամ համաշխարհային ռեկորդակիր. քենիացի մարզիկի անիրատեսական արդյունքը
12:29, 09 հոկտեմբեր 2023