Հետևեք մեզ։

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

15:40, 22 մարտ 2023
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Մարտի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:Քննարկվել է ԱՀ ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը: Առաջին հարցը առաջին ընթերցմամբ ընդունված  Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագիծն է: Օրակարգում ներառված են նաև ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրության մասին հարցը, ««Անշարժ գույքի գնահատման  գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Էներգետիկայի  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-001-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծերը: Նիստը կամփոփվի պատգամավորական հայտարարություններով:

Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ մարտի 23-ին ՝ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը: