Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է ստեղծվել համալսարանական դիվանագիտության հարթակ: Այս մասին հայտնել է Սուխումի պետական համալսարանի ռեկտոր Զուրաբ Խոնելիձեն։
Նա նշել է, որ այժմ Սուխումիի պետական համալսարանը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի պետհամալսարանների հետ։
«Նախնական պայմանավորվածություն կա համալսարանական դիվանագիտության նպատակով հարթակ ստեղծելու համար։ Կարևոր է վերացնել հակամարտությունների պատճառները», -ասել է նա։