Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, բայց մենք ներգրավված չենք Պաղեստինի գործողություններում, քանի որ այս որոշումը կայացնում է միայն ինքը՝ Պաղեստինը», - հայտնում է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը։
«Պաղեստինյան դիմադրության որոշումները լիովին ինքնավար են և անշեղորեն համահունչ են պաղեստինյան ժողովրդի օրինական շահերին», - ասվում է հայտարարության մեջ:
The Wall Street Journal-ը պնդում է, որ Իսրայելի վրա համակցված հարձակման ծրագիրը մշակվել է Իրանի կողմից և համաձայնեցվել ՀԱՄԱՍ-ի հետ 2023 թվականի օգոստոսից հոկտեմբեր, և երբ ամեն ինչ պատրաստ է եղել, Թեհրանը կանաչ լույս վառել է գործողությունների համար։
Բացի այդ, ավելի վաղ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան շնորհակալություն է հայտնում Իրանին զենքի համար: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը մեզ զենք, գումար և այլ սարքավորումներ տրամադրելու համար։ Իրանը մեզ հրթիռներ է տվել սիոնիստական ամրոցները ոչնչացնելու համար և օգնել է մեզ հակատանկային հրթիռներով»,- ասել էր Աբու Ուբայդան։