Իսրայելի բանակը վերականգնել է վերահսկողությունը երկրի ողջ տարածքի վրա, որը նախկինում գրավել էր ՀԱՄԱՍ-ը։ Այս մասին հայտնել է Իսրայելի կոնտր-ադմիրալ Դանիել Հագարին։
Նրա խոսքով՝ քաղաքներից ոչ մեկում մարտեր չեն ընթանում։ Բացի այդ, իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացման փուլին անցնելու մասին։ 48 ժամում զորակոչել է 300 հազար պահեստազոր։