Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերականգնել է վերահսկողությունը երկրի ողջ տարածքի վրա։ Այժմ տեղի լրատվամիջոցները հայտնում են, որոր իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների վրա։
Բացի այդ, բանակը հայտնել է, որ օդային հարվածներն այսուհետ կիրականացվեն առանց նախնական ծանուցման: Ենթադրվում է, որ այս արձանագրության չեղարկումից հետո Իսրայելի պաշտպանության բանակն արդեն հասցրել է սպանել իսլամական խմբավորման Ալ-Նասեր Սալահ ալ-Դին բրիգադների բարձրաստիճան հրամանատար Ռիֆաթ Աբու-Հիլալին՝ 20 այլ զինյալների հետ։
Տեսանյութերն՝ այստեղ։