Հետևեք մեզ։

Շարունակում ենք ԼՂ-ում մնացած մարդկանց որոնումները, վերականգնել ենք 3 հոգու կապը Հայաստանում գտնվող ընտանիքի հետ. ԿԽՄԿ

13:39, 09 հոկտեմբեր 2023
Շարունակում ենք ԼՂ-ում մնացած մարդկանց որոնումները, վերականգնել ենք 3 հոգու կապը Հայաստանում գտնվող ընտանիքի հետ. ԿԽՄԿ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի թիմերը շարունակում են Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց որոնումները, այդ թվում՝ տարեցների, հիվանդների և հաշմանդամություն ունեցողների։

«Անցած օրերին բաժանեցինք սննդի և հիգիենայի փաթեթներ։ Մեզ հաջողվեց նաև վերականգնել երեք հոգու ընտանեկան կապերը Հայաստանում իրենց հարազատների հետ», - գրված է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի X-ի էջում։