Խնդրի լուծումը պահանջում է Պաղեստին պետության ստեղծում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը։
«Ռուսաստանը և Արաբական պետությունների լիգան կարող են և պետք է իրենց ներդրումն ունենան խնդիրների լուծման գործում, առաջին հերթին՝ արյունահեղությունը դադարեցնելու գործում»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ա.Աբուլհեյթի հետ Մոսկվայում ընթացող բանակցություններում։
«Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել այն պատճառներին, թե ինչու Պաղեստինի խնդիրը տասնամյակներ շարունակ չի կարողանում գտնել իր լուծումը, թեև կան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղղակի, հստակ, միանշանակ որոշումներ և իսրայելցիների և պաղեստինցիների միջև այս առնչությամբ պայմանավորվածություններ»,- հավելել է նա։