Իսրայելը սկսում է Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը՝ դադարեցնելով սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։
Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Հրաման եմ տվել՝ Գազան կլինի լիակատար շրջափակման մեջ, չի լինի հոսանք, սնունդ, վառելիք։ Մենք կռվում ենք բարբարոսների դեմ և համապատասխան պատասխան կտանք»,– ասել է նախարարը օպերատիվ խորհրդակցությունից հետո։