Լիբանանի իշխանությունները շիական «Հեզբոլլահ» շարժումից երաշխիքներ են ստացել, որ չեն միանա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտերին, քանի դեռ իսրայելցիները քայլեր չեն ձեռնարկել Լիբանանի դեմ, գրում է The Times of Israel-ը։
«Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բուհաբիբը երկուշաբթի օրը ասել է, որ իր կառավարությունը «Հեզբոլլահից» երաշխիքներ է ստացել, որ չի միանա մարտերին, քանի դեռ Իսրայելը չի ճնշել Լիբանանին»,- գրում է հրատարակությունը։
Նախօրեին «Հեզբոլլահը» ականանետեր էր արձակել Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական թիրախների ուղղությամբ։ Շարժման հայտարարության մեջ ասվում է, որ հարձակման ժամանակ օգտագործել է «մեծ քանակությամբ հրթիռներ և արկեր»: Նշվել է, որ շարժման անդամները հարձակումն իրականացրել են ի նշան «պաղեստինյան դիմադրության» հետ համերաշխության։
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չի հաղորդել: Նրանք նշել են, որ ի պատասխան՝ իսրայելական զինվորականները հարվածել են «Հեզբոլլահի ենթակառուցվածքին»։