Հետևեք մեզ։

Ռումինիան հումանիտար բեռ է ուղարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար (տեսանյութ)

15:08, 09 հոկտեմբեր 2023
Ռումինիան հումանիտար բեռ է ուղարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար (տեսանյութ)

Հոկտեմբերի 7-ին Երևում վայրէջք են կատարել Ռումինիայի մարդասիրական բեռով երկու ինքնաթիռ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։

Օդանավակայանում մարդասիրական բեռն ընդունել են Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն և ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

Մարդասիրական օգնությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ՝ անկողնային պարագաներ, պարեն և այլն: