Հետևեք մեզ։

Լքված տներ, դատարկ խանութներ և շուրջօրյա ռազմական դրություն․ «Россия 1» հեռուստաալիքի նկարահանող խմբին թույլատրել են նկարահանումներ իրականացնել ԼՂ-ում (տեսանյութ)

16:39, 09 հոկտեմբեր 2023
Լքված տներ, դատարկ խանութներ և շուրջօրյա ռազմական դրություն․ «Россия 1» հեռուստաալիքի նկարահանող խմբին թույլատրել են նկարահանումներ իրականացնել ԼՂ-ում (տեսանյութ)

«Россия 1» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր» հաղորդաշարը ռեպորտաժ է ցուցադրել Լեռնային Ղարաբաղի մասին։ Ռեպորտաժում լրագրողը ցուցադրում է Ստեփանակերտում այս պահին տիրող իրադրությունը, ադրբեջանական կողմին հանձված զենք-զինամթերքը, ճանապարհներին լքված բազմաթիվ մեքենաները։

 «Ցուցանակները փոխում են շատ արագ։ Սա այժմ ոչ թե Ստեփանակերտն է, այլ «Խանքենդին»։ Մեր նկարահանող խումբն առաջինն է, որին թույլատրել են անցնել քաղաքի փողոցներով։ Լքված տներ, դատարկ խանութներ և շուրջօրյա ռազմական դրություն, որն ապահովում են ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցիները»,- նշում է լրագրողը և ցուցադրում զորամասներից մեկից հավաքված զենք-զինամթերքը․

«Միայն այս հատվածից այնքան զենք-զինամթերք է հանձնվել, որը բավարար կլիներ մի ողջ գումարտակ ապահովելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։