Հարցը նոր չէ, վերջին 34 տարում Իրանն Ադրբեջանին տարածք և միջանցք է տրամադրել համագործակցության համար։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ պատասխանելով միջանցքի մասին հարցին, որն Ադրբեջանը կկապի Նախիջեւանի հետ Իրանի տարածքով։
Tasnim-ի փոխանցմամբ՝ Նասեր Քանաանին ասել է․
«Այս շրջանակում համագործակցությունը շարունակվում է, բայց տարածաշրջանի նոր պայմանների համաձայն՝ գոյություն ունի նոր համագործակցության հաստատման հնարավորություն՝ նոր աշխարհագրության համապատասխան, և ադրբեջանական կողմը խնդրել է Իրանին համագործակցության մասին, ու Թեհրանը դա ողջունել է։ Մենք աջակցում ենք համագործակցությանը տարանցման և տարածաշրջանային միջանցքների հարցում, բայց ընդգծում ենք, որ միջանցքները պետք է ստեղծվեն երկրների ինքնիշխանության և միջազգային իրավունքի պահպանմամբ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտնել էր, որ Ադրբեջանի ու Նախիջևանի կապը կհաստատվի Իրանի տարածքով՝ նոր կամուրջներով: Շ.Մուստաֆաևը նշել էր, որ այժմ կառուցվում է Հորադիզից Աղբենդ տանող մայրուղին, վերականգնվում է երկաթուղային ենթակառուցվածքը։