ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանական կողմի բողոքը: Նահատակված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Այս մասին հայտնում է նրա պաշտպաններից Վահան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ Գալեյանին մեղադրանք էր առաջադրվել իրացնելու նպատակով թմրանյութ պահելու և խուլիգանություն հոդվածներով։