Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, պաշտոնական Բաքվի քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի բնակիչներին վերաինտեգրելու ուղղությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։