Առնվազն Ռուսաստանի չորս քաղաքացի պաշտոնապես անհայտ կորած է համարվում Իսրայելում ՀԱՄԱՍ-ի կողմից հարձակումից հետո, Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ի դրությամբ անհետացած ռուսների մասին հաստատված տվյալներ չկան: Այս մասին հայտնել է Իսրայելում Ռուսաստանի դեսպանը։
«Միևնույն ժամանակ, մենք դիմումներ ենք ստանում Ռուսաստանի քաղաքացիների հարազատներից, որոնց հետ հնարավոր չէ կապ հաստատել: Խոսքը ինը անձի մասին է՝ և՛ Իսրայելի մշտական բնակիչ, և՛ այս երկրում ժամանակավորապես գտնվողների մասին»,- հավելել է նա։