Հետևեք մեզ։

Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին․ կմասնակցի փոխարտգործնախարարը

18:06, 09 հոկտեմբեր 2023
Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին․ կմասնակցի փոխարտգործնախարարը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հնչեցրած առաջարկին՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն ասաց. «ՀՀ ԱԳՆ-ն դեռևս այս տարվա հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»:

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել էրոր Մոսկվան դիտարկում է այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում ՀայաստանիՌուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու հնարավորությունըԸստ Գալուզինի՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնություն։