Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դեռևս 2014-ին Իսրայելում՝ Երուսաղեմում մզկիթ էր կառուցել, որը կրում է իր հոր՝ Չեչնիայի առաջին նախագահ Ախմաթ Կադիրովի անունը։
Մզկիթի կառուցման վրա ծախսվել էր մոտ 10 մլն դոլար։ Դրանցից 6 միլիոնը հատկացրել էր Չեչնիայի կառավարությունը։
Քիչ առաջ Իսրայելի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ պաղեստինցիների հրթիռներից մեկը խոցել է Երուսաղեմի մոտ գտնվող Ախմաթ Կադիրովի անվան մզկիթը։