Հետևեք մեզ։

Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածությունն անմեղ կյանքեր խլեց, բազմաթիվ մարդկանց վիրավոր թողեց․ ՀՀ նախագահը խորապես անհանգստացած է

19:11, 09 հոկտեմբեր 2023
Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածությունն անմեղ կյանքեր խլեց, բազմաթիվ մարդկանց վիրավոր թողեց․ ՀՀ նախագահը խորապես անհանգստացած է

Խորապես անհանգստացած եմ Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր խլեց և բազմաթիվ մարդկանց վիրավոր թողեց։

Այս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, մաղթում տոկունություն ու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-գրել է նա։