Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան հեռախոսազրույց կունենան, որի ընթացքում կքննարկեն Իսրայելում սրված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Շոլցին։
«ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան միակարծիք են, որ այս իրավիճակում ոչ ոք չպետք է շարունակի խրախուսել ահաբեկչությունը»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։